Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը այցելել է 2-րդ զորամիավորում, շփման գիծ


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր այցելել է Զինված ուժերի 2-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկը, ծանոթացել զինծառայողների ծառայության պայմաններին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ելույթ ունենալով զինծառայողների առջեւ` նախարարը ներկայացրել է զինված ուժերում կատարվող բարեփոխումները, խոսել սպա - զինվոր փոխհարաբերությունների մասին:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը` Սեյրան Օհանյանը, մասնավորապես, ասել է. - «Հայաստանի քաղաքական ղեկավարության այն մոտեցումը, ըստ որի ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ եւ բանակցային ճանապարհով, այդ ամենի համար պետք է ունենալ մարտունակ բանակ, որը կարող է լիարժեքորեն պաշտպանել մեր հայրենիքի սահմանները»:

Նախարարը այցելել է նաեւ հայկական ու ադրբեջանական զինված ուժերի շփման գիծ, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ:

Սեյրան Օհանյանը մի շարք զինծառայողների պարգեւատրել է արժեքավոր նվերներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG