Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ


Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը այսօր հանդիպել է Լիբանանի նախագահ գեներալ Միշել Սուլեյմանի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվել են հայ - լիբանանյան երկկողմ հարաբերությունների խորացման եւ ընդլայնման, Լիբանանի ներքին քաղաքական, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող խնդիրներ:

Հանդիպման մասնակիցները ընդգծել են երկու բարեկամ երկրների ժողովուրդների բարյացկամ հատուկ վերաբերմունքն ու հարգանքը միմյանց հանդեպ, կարեւորել սերտ համագործակցության խորացումը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Քննարկվել են որոշ մանրամասներ` կապված 2012 թվականին Սուլեյմանի` Հայաստան այցի հնարավորությունների հետ:

Միշել Սուլեյմանը բարձր է գնահատել լիբանանահայ համայնքի դերակատարությունը երկրի քաղաքական եւ հասարակական կյանքում:

Աշոտ Քոչարյանը անդրադարձել է ղարաբաղյան բանակցային գործընթացի ներկա փուլին եւ տարածաշրջանային այլ հարցերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG