Մատչելիության հղումներ

Սոչիում սկսվեց Մեդվեդեւ - Ալիեւ հանդիպումը


Սոչիում քիչ առաջ սկսվել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` Մեդվեդեւը Ալիեւին Լեռնային Ղարաբաղի հարցով հնարավորինս անկեղծ զրույցի կոչ է արել:

Ադրբեջանի նախագահը ասել է, որ բարձր է գնահատում Ռուսաստանի նախագահի ներգրավվածությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

«Ադրբեջանը գուցե բոլորից շատ է շահագրգռված այդ հակամարտության շուտափույթ կարգավորմամբ, որպեսզի բոլոր տեղահանվածները վերադառնան մշտական բնակության վայրեր, որպեսի իշխի խաղաղությունը եւ անդորրը», - հայտարարել է Ալիեւը եւ հավելել. - «Կարծում եմ, հակամարտության հնարավորինս արագ կարգավորումը բխում է բոլոր կողմերի շահերից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG