Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ավիաաղետի հետեւանքով 11 մարդ է զոհվել


Ռուսաստանի Մագադանի մարզում այսօր Ан-12 բեռնատար օդանավ է վայր ընկել:

Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը փոխանցել են Հեռավորարեւելյան տրանսպորտային դատախազությունից, նախնական տվյալներով` օդանավի անձնակազմի բոլոր 9 անդամները եւ բեռը ուղեկցող 2 անձինք զոհվել են:

Մագադանից Չուկոտկայի Կեպերվեեմ ավան ուղեւորվող Ан-12-ը անհետացել է ռադարներից, երբ բռնկվել է օդանավի շարժիչը:

Տվյալ շրջանում որոնողական-փրկարարական աշխատանքներ են ընթանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG