Մատչելիության հղումներ

Անկարգությունները Մեծ Բրիտանիայում շարունակվում են


Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը ընդհատել է արձակուրդը եւ վերադարձել Լոնդոն, որտեղ այսօր Արտակարգ իրավիճակների հանձնաժողովի արտահերթ նիստ է հրավիրվելու:

Լրատվամիջոցների հաղորդմամբ` Լոնդոնում շարունակվող անկարգությունները անցած գիշեր ամենաավերիչն էին եւ արդեն տարածվել են եւս երեք քաղաքներում:

Երիտասարդ ցուցարարների եւ ոստիկանների բախումները սկսվել են շաբաթ օրը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հյուսիսային Թոթենհեմ շրջանում, երբ մոտ 300 մարդ հավաքվել էր տեղի ոստիկանատան մոտ` պարզելու, թե ինչպես է ընթանում ոստիկանի կրակոցներից սպանված 29-ամյա Մարկ Դագանի մահվան պատճառների քննությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG