Մատչելիության հղումներ

Թուրքիայի արտգործնախարարը վաղը կմեկնի Սիրիա


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտնել է, որ արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երեքշաթի օրը մեկնելու է Սիրիա:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր հետ տանելու է պաշտոնական Անկարայի ուղերձը, որ Սիրիայում ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնաճնշումների կապակցությամբ Թուրքիայի «համբերությունը սպառվել է»:

Ըստ «Անադոլու» գործակալության` Էրդողանը ասել է, թե Թուրքիան արդեն չի կարող «դիտորդի կարգավիճակում մնալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG