Մատչելիության հղումներ

Անկարգություններ Լոնդոնում


Լոնդոնի հյուսիսային Տոտենհեմ շրջանում անցած գիշերվա ընթացքում անկարգություններ են տեղի ունեցել:

Ոստիկանության շենքի մոտ մի քանի հարյուր մարդ էր հավաքվել, հայտնելու համար իրենց բողոքը ոստիկանների գործողությունների դեմ, որի արդյունքում մարդ է սպանվել: Նրանք սկսել են քարեր ու վառվող շշեր նետել ոստիկանական մեքենաների վրա: Երկու մեքենա այրվել է: Բախումների արդյունքում 8 ոստիկան է տուժել:

Անկարգությունների պատճառը օգոստոսի 5-ին տեղի ունեցած միջադեպն էր: Ոստիկանների հետ փոխհրաձգության արդյունքում սպանվել էր տեղացի մի բնակիչ՝ 29-ամյա Մարկ Դագանը: Ոստիկանությունը պնդում է, որ առաջինը նա էր կրակ բացել: Այս գործի հետաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG