Մատչելիության հղումներ

Սիրիայում վերջին երկու օրերին մոտ 140 մարդ է զոհվել


Սիրիայում անվտանգության ուժերի կողմից խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառման հետեւանքով, ըստ իրավապաշտպան կազմակերպությունների, վերջին երկու օրերին տարբեր բնակավայրերում զոհվել է մոտ 140 մարդ:

Միջազգային հանրությունը խիստ քննադատության է ենթարկում Սիրիայի իշխանությունների գործողությունները:

Միացյալ Նահանգների Բարաք Օբաման հայտարարել է, որ ցնցված է սիրիական կառավարության կողմից սեփական ժողովրդի նկատմամբ ուժի նման կիրառումից, իսկ Գերմանիան պահանջել է այդ կապակցությամբ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ նիստ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG