Մատչելիության հղումներ

Մոսկվա գետում զբոսանավ է խորտակվել


Անցած գիշեր Մոսկվա գետում խորտակվել է զբոսանավ, որը մի խումբ մարդիկ վարձել էին ծննդյան տոնակատարություն նշելու համար։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, կեսգիշերին զբոսանավը բախվել է բեռնանավին եւ ջրասույզ է եղել։

Զբոսանավի 16 ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից առնվազն
9-ը ջրախեղդ է եղել։

Ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը վկայակոչել է արտակարգ իրավիճակների նախարարության Մոսկվայի վարչության փոխտնօրեն Յուրի Բեսեդինին, ով ասել է, որ, ամենայն հավանականությամբ, աղետը տեղի է ունեցել գետային նավագնացության կանոնները խախտելու հետեւանքով։

Երեք շաբաթ առաջ Վոլգա գետում զբոսանավի կործանման հետեւանքով զոհվել է 122 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG