Մատչելիության հղումներ

Իրաքում իրավիճակն ավելի վտանգավոր է, քան մեկ տարի առաջ


Ըստ Իրաքի վերականգնման հարցերով ԱՄՆ-ի հատուկ տեսուչ Սթյուարթ Բոուենի եռամսյակային զեկույցի` այս երկիրը շարունակում է մնալ աշխատելու համար խիստ վտանգավոր:

Փաստաթղթում ասվում է, որ այսօր իրավիճակն Իրաքում ավելի վտանգավոր է, քան մեկ տարի առաջ: Ավելի հաճախ են տեղի ունենում հարձակումներ, սպանություններ, շիա զինյալները ավելի հաճախ են դիմում բռնարարքների:

Անցած հունիսին, հիշեցնենք, Իրաքում զոհվել էին 15 ամերիկացի զինվորներ:

Բոուենի զեկույցում նշվում է նաեւ, որ ավելի հաճախակի են դարձել Բաղդադի ամենապաշտպանված շրջանի` «Կանաչ գոտու» գնդակոծումները: Այստեղ են գտնվում կառավարական շենքերը եւ օտարերկրյա դեսպանությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG