Մատչելիության հղումներ

Քննարկվել է Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունները շարունակելու հարցը


ԿԺԴՀ-ի հետ բանակցություններում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Սթիվեն Բոսուորթը Նյու Յորքում տեղի ունեցած պաշտոնական Պխենյանի ներկայացուցիչների հետ երկօրյա հանդիպման ավարտին հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է խորհրդակցությունները Հարավային Կորեայի եւ այլ երկրների հետ` համոզելու համար Հյուսիսային Կորեային հրաժարվել միջուկային ծրագրից:

Հյուսիսկորեական արտգործնախարարության ներկայացուցիչը «դրական» գնահատական է անցած հանդիպմանը եւ հույս է հայտնել, որ բանակցությունները կշարունակվեն:

2003 թվականից ի վեր ԱՄՆ-ը, Չինաստանը, Ճապոնիան , Հարավային Կորեան եւ Ռուսաստանը բանակցություններ են վարում Հյուսիսային Կորեայի հետ միջուկայից զենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքները դադարեցնելու ուղիների շուրջ: Փխենյանի պատվիրակությունը 2009 թվականի ապրիլին դադարեցրել էր բանակցությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG