Լիբիայում սպանվել է ապստամբ ուժերի զինվորական ստորաբաժանումների հրամանատար Աբդել Ֆաթահ Յունիսը` իր երկու օգնականների հետ:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ, երեկ` Յունիսի սպանությունից ժամեր առաջ, ապստամբ ուժերը հայտարարել էին, որ ձերբակալել են հրամանատարին` կասկածանքով, որ նրա ընտանիքը դեռ կապեր է պահպանում Մուամար Քադաֆիի ռեժիմի հետ: Նախատեսված հարցաքննությունից առաջ էլ տեղի է ունեցել սպանությունը, ինչը հիմքեր է տալիս ենթադրելու, որ Յունիսը սպանվել է յուրայինների կողմից:
Հաղորդվում է, որ հրամանատարի վրա հարձակում կատարած հանցախմբի ղեկավարը կալանավորված է: Սպանության հնարավոր շարժառիթների մասին Լիբիայի ապստամբների Անցումային ազգային խորհուրդը ոչինչ չի հայտնել:
Աբդել Ֆաթահ Յունիսը Քադաֆիի կառավարությունում զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը: Նա ապստամբների կողմն էր անցել այս տարվա փետրվարին: