Ադրբեջանի պաշտպանության նախարարության Գեդաբեյի շրջանում տեղակայված զորամասում զինծառայողների մահվան երկու դեպք է արձանագրվել:
«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` զորամասի մայոր 35-ամյա Աֆթանդիլ Իբրահիմովը ավտոմեքենայով վթարի է ենթարկվել եւ տեղում զոհվել է, իսկ 18-ամյա զինվոր Սաքիթ Հուսեյնլին իրեն ամրակցված զենքով ինքնասպան է եղել:
Փաստերի կապակցությամբ քրեական գործեր են հարուցվել: