Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Հանիել գրուպ» ընկերության պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին ընկերության «Եվրոդրեսս», «Հեսս Նատուռ» եւ հայաստանյան «ՎԿՍ Արմենիա» մասնաճյուղերի ներկայացուցիչները:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` վարչապետը ողջունել է ընկերության գործունեությունը Հայաստանում եւ ընդգծել, որ Հայաստանը շահագրգռված է ներդրող ընկերությունների համար բարենպաստ պայմանների ստեղծման հարցում:
Հյուրերը ներկայացրել են «Հանիել գրուպ» ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը, անդրադարձել հետագա անելիքներին: Մասնավորապես, քննարկվել են թեթեւ արդյունաբերության ոլորտում ներդրումային նոր ծրագրերի իրականացման հեռանկարները:
Ընկերության ներկայացուցիչները բարձր են գնահատել մարդկային ներուժի դերը ծրագրերի արդյունավետ իրականացման գործում: Այդ համատեքստում կարեւորվել է մասնագետների վերապատրաստման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:
«Հանիել գրուպ»-ը Հայաստանում ներդրումներ է իրականացնում «ՎԿՍ Արմենիա» ընկերության միջոցով, որի հիմնական արտադրաշուկան Երեւանն է, ինչպես նաեւ Վանաձորը: Ընկերության մասնաճյուղ է բացվել նաեւ Ամասիա քաղաքում: