Մատչելիության հղումներ

Ըստ եգիպտական գործակալության` Մուբարաքը հոսպիտալացվել է


Եգիպտոսի «Մենա» պետական լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, ով հաջորդ շաբաթ պետք է կանգներ դատարանի առաջ` ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու համար, հոսպիտալացվել է:

Ըստ գործակալության` Մուբարաքը իրեն թույլ է զգում եւ հրաժարվում է սննդից:

Հայտարարությունը տարածվել է այն բանից հետո, երբ սկսեցին լուրեր շրջանառվել, թե Մուբարաքը մահացել է:

Այս տարվա փետրվարին Եգիպտոսում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Մուբարաքը պարբերաբար առողջական խնդիրներ է ունենում: Շատ եգիպտացիների համոզմամբ` երկրի նախկին առաջնորդը ցանկանում է այդ ձեւով խուսափել պատասխանատվությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG