Մատչելիության հղումներ

Սիրիայի կառավարությունը հավանություն է տվել բազմակուսակցական համակարգ ստեղծելու մասին օրինագծին


Սիրիայի կառավարությունը կիրակի օրը հավանություն է տվել օրենքի մի նախագծի, որով հնարավորություն է ստեղծվում նախագահ Բաշար Ասադի գլխավորած` իշխող Բաաթ կուսակցությունից բացի այլ կուսակցություններ հիմնել:

Այս օրենքով սկիզբ է դրվում Բաշար Ասադի նախաձեռնած բարեփոխումների շարքին, որոնք Սիրիայի նախագահը խոստացել է կյանքի կոչել` այսպիսով հուսալով վերջ դնել ավելի քան 4 ամիս նախագահի եւ նրա վարչախմբի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերին:

Բաաթ կուսակցությունը տասնամյակներ շարունակ եղել է Սիրիայի միակ քաղաքական ուժը:

Ընդդիմությունը մերժել է կառավարության բարեփոխումները` դրանք «սիմվոլիկ» որակելով:

Սիրիայում բողոքի ցույցերը շարունակվում են: Իրավապաշտպան կազմակերպությունների տեղեկություններով, չորս ամիս շարունակվող ցույցերի արդյունքում մոտ 1750 մարդ է զոհվել, որոնցից շուրջ 1400-ը` քաղաքացիական անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG