Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարն ու պաշտպանության նախարարը կայցելեն Բրյուսել


Հուլիսի 27-ին Բրյուսելում կայանալիք Հյուսիսատլանտյան խորհրդի 28+1 ձեւաչափով նիստին մասնակցելու նպատակով Բելգիա կմեկնեն Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այս մասին հայտնել են Հայաստանի արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հյուսիսատլանտյան խորհրդի նիստի ընթացքում կքննարկվեն Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG