Մատչելիության հղումներ

Սպասուհին առաջին անգամ հրապարակավ Ստրոս-Կանին մեղադրել է բռնաբարության փորձ կատարելու մեջ


Նյու Յորքի «Սոֆթել» հյուրանոցի սպասուհին, ով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանին մեղադրել է իրեն բռնաբարելու փորձ կատարելու մեջ, առաջին անգամ հրապարակավ հանդես է եկել պարզաբանումներով:

Ծնունդով գվինեացի Նաֆիսատու Դիալոն ամերիկյան Newsweek ամսագրին ասել է, որ ցանկանում է հասնել նրան, որ ԱՄՀ-ին նախկին ղեկավարը բանտարկվի:

32-ամյա սպասուհին ասել է, թե ստիպված է հրապարակավ քննարկել այս խնդիրը, քանի որ Ստրոս-Կանի փաստաբանները կասկածի տակ են առել իր ցուցմունքների արժանահավատությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG