Մատչելիության հղումներ

Նորվեգիայում այսօր մեկ րոպե լռությամբ հարգելու են ահաբեկչության զոհերի հիշատակը


Օսլոյում տեղի ունեցած ահաբեկչության վայրը
Օսլոյում տեղի ունեցած ահաբեկչության վայրը
Այսօր կեսօրին Նորվեգիայում մեկ րոպե լռությամբ հարգելու են ուրբաթ օրը տեղի ունեցած զույգ ահաբեկչությունների զոհերի հիշատակը:

Երկրի վարչապետը եւ թագավորական ընտանիքի անդամների սգո րոպեն կանցկացնեն Օսլոյի համալսարանում:

Ի նշան համերաշխության` լռության րոպե է հայտարարել նաեւ Նորվեգիայի հարեւան Շվեդիան:

Օսլոյի կենտրոնում ռումբ պայթեցնելու, իսկ այնուհետեւ` Յուտոյա կղզում տեղակայված երիտասարդական ճամբարի վրա զինված հարձակում իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել է 32-ամյա Անդերս Բրեյվիկը, ով այսօր առաջին անգամ դատարանի առջեւ կկանգնի: Կասկածյալի փաստաբանը հայտարարել է, որ Բրեյվիկը ընդունել է իր մեղքը: Փաստաբանը նշել է, թե իր պաշտպանյալը այդ քայլով ցանկացել է հեղափոխություն իրականացնել` փոխելով Նորվեգիայի հասարակությանը:

Ուրբաթ օրը Նորվեգիայում տեղի ունեցած ահաբեկչական երկու հարձակումների հետեւանքով, ըստ ոստիկանության վերջին տվյալների, 93 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը վիրավորվել է, կան մի շարք անհայտ կորածներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG