Մատչելիության հղումներ

Նորվեգիայում զույգ ահաբեկչությունների հետեւանքով առնվազն 91 մարդ է զոհվել


Երեկ Նորվեգիայում տեղի ունեցած ահաբեկչական երկու հարձակումների հետեւանքով, ըստ ոստիկանության վերջին տվյալների, առնվազն 91 մարդ է զոհվել:

Ահաբեկչություններից առաջինի` մայրաքաղաք Օսլոյի կենտրոնում իրականացված ուժեղ պայթյունի հետեւանքով զոհվել է 7 մարդ: Ժամեր անց մի անձ զինված հարձակում է գործել մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Յուտոյա կղզում տեղակայված երիտասարդական ճամբարի վրա` հրազենով սպանելով 84 մարդու:

Ոստիկանությունը կասկածում է, որ երկու ահաբեկչություններն էլ իրականացրել է միեւնույն անձը` 32-ամյա նորվեգացի մի տղամարդ, որը ձերբակալված է:

Իրավապահները նաեւ որոշ փաստերի հիման վրա ենթադրում են, որ կասկածյալը «քրիստոնյա արմատական» է` աջակողմյան հայացքներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG