Մատչելիության հղումներ

Վերջին մեկ շաբաթում շփման գծում արձանագրվել է հրադադարի 224 խախտում


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով, վերջին մեկ շաբաթվա ընթացքում` հուլիսի 16-23-ը, առաջնային գծում ադրբեջանական կողմից կատարվել է հրադադարի ռեժիմի 224 խախտում, ինչի արդյունքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է 718 կրակոց:

«Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները շարունակել են վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը եւ լրիվ ծավալով ու առանց կորուստների կատարել իրենց մարտական խնդիրը», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդագրությունում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, վերջին շրջանում ամեն օր հաղորդագրություններ է տարածում հրադադարի խախտումների մասին` դրանց համար մեղադրելով հայկական կողմին, որը հերքում է այդ պնդումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG