Մատչելիության հղումներ

Նորվեգիայի ահաբեկչությունների զոհերի թվում հայեր եւ Հայաստանի քաղաքացիներ չկան


Նորվեգիայում տեղի ունեցած զույգ ահաբեկչությունների զոհերի թվում, նախնական տվյալներով, հայեր եւ Հայաստանի քաղաքացիներ չկան: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ուրբաթ օրը իրականացված պայթյունի եւ դրանից ժամեր անց Յուտոյա կղզում տեղակայված երիտասարդական ճամբարի վրա զինված հարձակման հետեւանքով, վերջին տվյալներով, զոհվել է 91 մարդ:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG