Մատչելիության հղումներ

Ավտովթարի հետեւանքով Հայաստանի բանակի 2 զինծառայող զոհվել է, 12-ը` վիրավորվել


Երեկ Վայոց Ձորի մարզի Սերս գյուղի մոտակայքում վթարի է ենթարկվել զինծառայողների տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան:

Հայաստանի պաշտպանության նախարարությանը պատկանող ավտոմեքենայի վթարի հետեւանքով մահացել է երկու զինծառայող, 12-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մահացած զինծառայողներն են` մեքենայի վարորդ, պայմանագրային զինծառայող 40-ամյա Նորայր Հակոբյանը (Եղեգնաձորի զինկոմիսարիատ) եւ ժամկետային զինծառայող 20-ամյա Գեղամ Դավթյանը (Շահումյանի զինկոմիսարիատ):

Վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողները տեղափոխվել են Երեւանի կենտրոնական զինվորական հոսպիտալ:

«Պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է մահացած զինծառայողների հարազատներին», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG