Մատչելիության հղումներ

Հայ - ամերիկյան պաշտպանական խորհրդակցություններ Վաշինգտոնում


Հուլիսի 19-20-ը Վաշինգտոնում կայանալիք հայ - ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում է գտնվում Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` խորհրդակցությունների ընթացքում նախատեսվում են հայ - ամերիկյան պաշտպանական համագործակցության հարցերին առնչվող քննարկումներ եւ հանդիպումներ Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Միշելե Ֆլոուրնոյի, պաշտպանության քարտուղարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Ալեքսանդր Վերշբոուի, պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի օգնական Սելեսթ Վոլանդերի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG