Մատչելիության հղումներ

Նալբանդյան - Լավրով հեռախոսազրույց. Մեդվեդեւի ուղերձին Սարգսյանի պատասխանը` մոտ օրերս


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ` ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` զրույցի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր:

Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են բանակցություններում բարենպաստ մթնոլորտի ստեղծման համար հավելյալ ջանքերի գործադրման հնարավորությունները:

Նախարարներն անդրադարձել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ 2010 թվականի հոկտեմբերին Աստրախանում եւ 2011 թվականի մարտին Սոչիում կայացած հանդիպումների ընթացքում հրադադարի ռեժիմի ու ռազմական ոլորտում վստահության ամրապնդման, բոլոր վիճելի հարցերի խաղաղ միջոցներով լուծման եւ շփման գծում հնարավոր միջադեպերի հետաքննությունների անցկացման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը:

Նալբանդյանը իր ռուսաստանյան գործընկերոջը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին կներկայացվի Հայաստանի նախագահի պատասխանը Ռուսաստանի նախագահի հուլիսի 8-ի ուղերձին:

Ադրբեջանի նախագահի պատասխանը Մեդվեդեւի ուղերձին ներկայացվել է այսօր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG