Մատչելիության հղումներ

Քլինթոնը Թուրքիային կոչ է արել «առաջ տանել հայ - թուրքական արձանագրությունները»


ԱՄՆ-ի պետքարտուղարը Թուրքիայում ունեցած հանդիպումների ժամանակ անդրադարձել է նաեւ Հայաստանի հետ այդ երկրի հարաբերություններին եւ ցանկություն է հայտնել կարգավորված տեսնել դրանք: Այդ մասին Հիլարի Քլինթոնի՝ Թուրքիա կատարած այցի արդյունքներն ամփոփելիս հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը:

«Պետքարտուղարը Ստամբուլում բազմաթիվ հարցեր է քննարկել, այդ թվում ՝ Հայաստանի հարցը: Հիլարի Քլինթոնը ցանկություն է հայտնել, որպեսզի երկու երկրների հարաբերությունները կարգավորվեն: Վաշինգտոնի համոզմամբ` սա պատմական նախագիծ է», - ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչն ու հավելել. - «Հիլարի Քլինթոնը քաջալերել է Թուրքիային` աջակցել եւ առաջ տանել [հայ - թուրքական] արձանագրությունները, որոնք փակուղի են մտել Թուրքիայի խորհրդարանում»:

«Անհրաժեշտ է Հայաստանի հետ մերձենալ վստահությունն ամրապնդող միջոցառումներով եւ անել ամեն հնարավորը՝ հարաբերությունները ամրապնդելու համար, որը կտանի եւ դեպի դիվանագիտական հարաբերությունների վերականգնում», - ըստ Պետքարտուղարության պաշտոնյայի` Ստամբուլում հայտարարել է Հիլարի Քլինթոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG