Մատչելիության հղումներ

Սպանվել են Աֆղանստանի նախագահի խորհրդականը եւ խորհրդարանի պատգամավորը


Քաբուլում սեփական տանը սպանվել է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի խորհրդական Ջան Մոհամադ Խանը, ով Հարավային Ուրուզգան նահանգի նախկին ղեկավարն էր:

Աֆղանստանի ներքին գործերի եւ պաշտպանության նախարարությունները հայտնում են, որ Քարթի Չար կոչվող մարզում հարձակման զոհ է դարձել նաեւ Աֆղանստանի խորհրդարանի պատգամավոր Մոհամադ Հաշեմ Վաթանվալը: Թալիբները ստանձնել են հարձակման պատասխանատվությունը:

Օրեր առաջ իր թիկնապահի կողմից սպանվեց Աֆղանստանի նախագահի կրտսեր եղբայրը` Ահմեդ Վալի Քարզայը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG