Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը դռնփակ հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահի եւ արտգործնախարարի հետ


ԱՄՆ–ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ երեկոյան հանդիպել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի եւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։ Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, հանդիպումը անցել է փակ դռների ետեւում եւ շարունակվել է մոտ մեկուկես ժամ։

Բանակցություններից հետո կողմերը որեւէ հայտարարություն չեն տարածել։

Հիլարի Քլինթոնը Ստամբուլ էր մեկնել նախօրեին՝ Լիբիայի հարցով միջազգային շփման խմբի համաժողովին մասնակցելու համար։
ԱՄՆ–ի պետքարտուղարության հաղորդագրության համաձայն, այցի օրակարգում էին նաեւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումն ու տարածաշրջանային խնդիրները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG