Մատչելիության հղումներ

Վրաստանի ՆԳՆ-ն պատժել է մայիսի 26-ին լիազորություններն անցած ոստիկաններին


Վրաստանի ներքին գործերի նախարարության գլխավոր տեսչությունը դատախազության դիմումի, ինչպես նաեւ լրատվամիջոցների տարածած կադրերի, Ժողովրդական պաշտպանի եւ հասարակական կազմակերպությունների դիմումների հիման վրա ուսումնասիրել է այս տարվա մայիսի 26-ի իրադարձությունների ժամանակ նախարարության կարգապահական կանոնադրության խախտման փաստերը:

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականը, վկայակոչելով նախարարությունից ստացած տեղեկատվությունը, փոխանցում է, որ ներքին քննության արդյունքում նախարարի երեկվա հրամանով աշխատանքից ազատվել են համակարգի չորս աշխատակիցներ, իջեցվել է մեկ աշխատակցի պաշտոնը, երեք աշխատակիցների խիստ նկատողություն է հայտարարվել, ութ աշխատակիցների` նկատողություն:

Մայիսի 26-ին Թբիլիսիում իրավապահները ջրցան մեքենաներով, արցունքաբեր գազով, ռետինե փամփուշտների գործադրմամբ ցրեցին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան, հաղորդվեց բախումների հետեւանքով երկու զոհվածների եւ տասնյակ վիրավորվածների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG