Մատչելիության հղումներ

Թուրքիան սպառնում է սառեցնել ԵՄ-ի հետ հարաբերությունները


Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ եթե Կիպրոսը մինչեւ կիպրական խնդրի կարգավորումը ստանձնի Եվրամիության նախագահությունը, ապա պաշտոնական Անկարան կսառեցնի Եվրամիության հետ հարաբերությունները:

Թուրքական լրատվամիջոցների վկայությամբ` այդ հայտարարությունը Դավութօղլուն արել է ուկրաինացի պաշտոնակից Կոնստանտին Գրիշչենկոյի հետ Անկարայում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ:

Եվրամիության նախագահությունը երկրները ստանձնում են ռոտացիոն կարգով, որի համաձայն` այն Կիպրոսին է փոխանցվելու հաջորդ տարվա հուլիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG