Մատչելիության հղումներ

Նախագահը դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն է հրավիրել


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հերթական խորհրդակցությունն է հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը, խորհրդակցությանը մասնակցել են Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը:

Խորհրդակցությունում Սերժ Սարգսյանն անդրադարձել է երկրում իրականացվող իրավական բարեփոխումների առաջնահերթ խնդիրներին, հասարակության անդամների համար արդարադատության մատչելիության ապահովման, դատարանների գործունեությունն ավելի թափանցիկ եւ արդյունավետ դարձնելու ուղղությամբ աշխատանքին:

«Մեր հիմնական խնդիրը մնում է նույնը` նոր գաղափարների եւ մոտեցումների իրականացման ճանապարհով որակապես եւ սկզբունքորեն փոխել հանրության վերաբերմունքը երկրում իրականացվող արդարադատության հանդեպ: Սա մեզ համար ամենաառաջնային խնդիրներից մեկն է», - ասել է նախագահը:

Խորհրդակցությանը Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրել է 2009-2011 թվականների դատաիրավական բարեփոխումների ընթացքի վերաբերյալ հաշվետվության, ինչպես նաեւ զեկուցել է 2012-2014 թվականների դատաիրավական համակարգի զարգացման ռազմավարական ծրագրի նախագծի մասին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG