Մատչելիության հղումներ

Դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցվել են


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու մասին:

Հունիսի վերջին Արդարադատության խորհուրդը դռնփակ նիստում քննարկել էր դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը եւ որոշել նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել նախագահին: Դատավոր Սամվել Մնացականյանի նկատմամբ Վճռաբեկ դատարանի նախագահի գրության հիման վրա հունիսի 1-ին կարգապահական վարույթ էր հարուցվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG