Մատչելիության հղումներ

Վոլգայում խորտակված նավի 100-ից ավելի ուղեւորներ դեռեւս չեն հայտնաբերվել


Ռուսաստանի Թաթարստան հանրապետությունում փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները Վոլգա գետի այն հատվածում, որտեղ երեկ սուզվել է «Բուլղարիա» նավը:

Նավի վրա գտնվող 188 մարդկանցից 76-ին հաջողվել է փրկվել, հայտնաբերվել է 5 մարդու դիակ, եւս 107 ուղեւորների մասին տեղեկություններ չկան. հաղորդվում է, որ նրանց փրկվելու հնարավորությունը նվազագույնի է հասել:

Նախնական տվյալներով` նավը խորտակվել է գերբեռնվածության պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG