Ուկրաինայում Լեհաստանի սահմանից ոչ հեռու գտնվող Ռովնոյի շրջանի Բելոյե գյուղում ծերանոցի մեկ-հարկանի փայտե շենքում անցած կեսգիշերին տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհվել է 16 մարդ։
Եվս 11-ը, այդ թվում ծերանոցի երկու աշխատող, ծանր վիճակում տեղափոխվել են մոտակա հիվանդանոց։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, հրդեհը բռնկվել է կրակի հետ անզգույշ վարվելու հետեւանքով։
Ուղիղ հեռարձակում