Մատչելիության հղումներ

Սպանություններ Դաղստանում


Դաղստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, երեկ երեկոյան Կարամախի գյուղի մզկիթում աղոթքի ժամանակ մի անհայտ անձ հրազենով սպանել է իմամ Մագոմեդ Մախդիեւին։

Սա անցած շաբաթների ընթացքում Դաղստանում մահմեդական հոգեւորականի` իմամի սպանության երկրորդ դեպքն է։

Երեկ ավելի վաղ Դաղստանում Սովետսկոե գյուղում սպանել են դպրոցի տնօրեն Սիդկուլա Ախմեդովին։

Սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Կովկասյան էմիրատ» անունով ընդհատակյա խմբավորումը, որը հայտարարել է, թե դպրոցի տնօրենն իսլամի թշնամի էր, քանի որ արգելում էր աղջիկներին դպրոցում մահմեդական գլխաշոր` խիջաբ կրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG