Մատչելիության հղումներ

Արմեն Ղազարյանը իրեն մեղավոր է ճանաչել


47-ամյա Արմեն Ղազարյանը ուրբաթ օրը Նյու Յորքում` Մանհաթենի դաշնային դատարանում ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքը:

«Պզո» մականունով հայտնի Ղազարյանը հանդիսանում էր Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում գործող հանցավոր խմբավորման ղեկավարը: Խմբավորումը գոյություն չունեցող կլինիկաներ էր գրանցել, որոնց միջոցով բժշկական ապահովագրական ընկերություններից չմատուցված բժշկական ծառայությունների համար ստացել էր գումարներ` ընդհանուր առմամբ կառավարությանը հասցնելով 163 մլն դոլարի վնաս:

Ղազարյանը կարող է դատապարտվել մինչեւ 20 տարվա ազատազրկման: Դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 6-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG