Մատչելիության հղումներ

Տիգրան Սեյրանյանը` Չեխիայում Հայաստանի դեսպան


Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյան, լուսանկարը` արտգործնախարարության
Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյան, լուսանկարը` արտգործնախարարության
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Աշոտ Հովակիմյանին Չեխիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին եւ այդ պաշտոնում Տիգրան Սեյրանյանին նշանակելու մասին: Այդ մասին հաղորդում է նախագահի մամլո գրասենյակը:

Նորանշանակ դեսպանի նստավայրը Պրահայում է, որտեղ Հայաստանը վերջերս է դեսպանատուն հիմնել:

Հայաստանի արտգործնախարարությունից տրամադրել են Տիգրան Սեյրանյանի կենսագրական տվյալները, համաձայն որոնց` նա 44 տարեկան է, ծնվել է ռուսաստանյան Նովոսիբիրսկ քաղաքում, ավարտել է Երեւանի պետհամալսարանի փիլիսոփայության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետը, 1992 թվականից աշխատել է Հայաստանի արտգործնախարարության համակարգում` հյուպատոսական վարչությունում, Իրանում եւ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանություններում, ունի արտակարգ դեսպանորդի եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան: 2003 թվականից մինչ նոր նշանակումը եղել է արտգործնախարարության հյուպատոսական վարչության պետը:

Ավստրիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը համատեղության կարգով էր կատարում Չեխիայում Հայաստանի դեսպանի պարտականությունները: Նա Հայաստանի դեսպանն է նաեւ Հունգարիայում եւ Սլովակիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG