Մատչելիության հղումներ

Հայաստանը ներկայացնող ստեփանակերտցի սամբիստները մեդալներով վերադարձան Կարակասից


Հայաստանը ներկայացնող ստեփանակերտցի մարզիկներ Աշոտ Դանիելյանը եւ Մարտին Միրզոյանը մեդալներով են վերադարձել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասից, որտեղ հուլիսի 1-5-ը անցկացվել է սամբոյի աշխարհի գավաթի փուլերից` Ալբերտ Աստախովի հուշամրցաշարը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից ստացված հաղորդագրության համաձայն, մարտական սամբոյի մրցումներում Աշոտ Դանիելյանը առաջին տեղն է գրավել եւ ոսկե մեդալի արժանացել 82 կիլոգրամ քաշային կարգում, իսկ Մարտին Միրզոյանը բրոնզե մեդալի է արժանացել 62 կիլոգրամ քաշային կարգում:

Երկու մարզիկներն էլ Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ են:

Սամբոյի աշխարհի գավաթի այս տարվա նախորդ փուլերից երկուսում` Ղազախստանի Ուրալսկ եւ Ռուսաստանի Մոսկվա քաղաքներում կայացած մրցաշարերում, Աշոտ Դանիելյանը նվաճել էր արծաթե մեդալներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG