Մատչելիության հղումներ

Բահրեյնի իշխանությունն ու ընդդիմությունը բանակցում են քաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքերի ուղղությամբ


Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում այսօր սկսվել են բանակցությունները կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ` երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ուղղությամբ:

Բահրեյնում փետրվար-մարտ ամիսներին քաղաքական բարեփոխումների պահանջով զանգվածային բողոքի հուժկու ցույցեր եղան, որոնց ընթացքում զոհվեց 30 հոգի: Ներկայումս հարյուրավոր ընդդիմադիրներ գտնվում են բանտերում:

Չորեքշաբթի օրը Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆան որոշում է ընդունել հետաքննություն անցկացնել ընդդիմության ակցիաները ցրելու ժամանակ ցուցարաների դեմ ուժի կիրառման կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG