Մատչելիության հղումներ

Հայ - ամերիկյան քննարկումներ միջուկային նյութերի թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով


Այսօր Հայաստանի արտգործնախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ԱՄՆ-ի պատվիրակության եւ հայկական համապատասխան գերատեսչությունների ղեկավարների ու ներկայացուցիչների միջեւ` երկու երկրների կառավարությունների միջեւ 2008 թվականի հուլիսի 14-ին Վաշինգտոնում ստորագրված «Միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ասպարեզում համատեղ գործողությունների ծրագրի» իրականացման ընթացքի վերաբերյալ:

Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է Պետդեպարտամենտի` միջուկային մաքսանենգության դեմ պայքարի հարցերով հատուկ բանագնաց Մայքլ Սթաֆորդը:

Հանդիպումը բացել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Հայաստանի գերատեսչությունների ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են գործողությունների ծրագրով նախատեսված աշխատանքների հաջող ընթացքը:

Նշվել է նաեւ, որ Հայաստանն առաջին երկիրն է, որ բարձր մակարդակով ներկայացնում է այս ոլորտում կատարված աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG