Մատչելիության հղումներ

Չավուշօղլու. «ԵԽԽՎ-ն Բաքվի եւ Երեւանի երկխոսության կոնկրետ արդյունքներ է ակնկալում»


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) սատարում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկխոսությունը եւ հուսով է, որ ապագայում այդ երկխոսությունը, այնուհանդերձ, կուղեկցվի կոնկրետ արդյունքներով: Այդ մասին ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը ասել է ԵԽԽՎ-ի նախագահ Մեւլութ Չավուշօղլուն:

Նրա խոսքերով` Վեհաժողովը հիասթափված է այն փաստով, որ Կազանում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը չհաջողվեց համաձայնությունների հասնել:

Թուրք խորհրդարանականը վստահեցրել է, որ ԵԽԽՎ-ն սատարում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկխոսությունը եւ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ երկու երկրների ղեկավարների հանդիպումների շարունակումը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG