Տեղի հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումների առիթով Սանկտ Պետերբուրգ ժամանած Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը երեկ հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` նահանգապետը Վեհափառի այցը համարել է վառ վկայություն երկու ժողովուրդների ջերմ եւ եղբայրական հարաբերությունների: Մատվիենկոն խոսել է երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում Ամենայն Հայոց կաթողիկոսի մեծ ավանդի մասին, ապա ընդգծել է հայ համայնքի կարեւոր բազմադարյա դերակատարությունը Սանկտ Պետերբուրգի կյանքում:
Վեհափառը անդրադարձել է նահանգապետի ջանքերին, որոնք միտված են առավել սերտացնելու երկու բարեկամ ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ինչպես նաեւ երախտագիտություն է արտահայտել հայորդիների եւ նրանց ազգային, հոգեւոր-մշակութային կյանքի նկատմամբ Ռուսաստանի, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգի իշխանությունների կողմից ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունքի համար:
Զրույցի ընթացքում խոսվել է նաեւ Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ եկեղեցիների եղբայրական փոխհարաբերությունների եւ գործակցության, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի արդյունավետ գործընկերության մասին:
Նույն օրը Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպում է ունեցել Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի եկեղեցականաց դասի հետ:
Կեսօրին Վեհափառը նախագահել է Սանկտ Պետերբուրգի Հայ - ռուսական բարեկամության մշակութային կենտրոնի բացման արարողությունը:
Նորաբաց կենտրոնում կազմակերպված առաջին միջոցառումը Սանկտ Պետերբուրգի հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսն էր:
Ամենայն Հայոց կաթողիկոսը հայրապետական օրհնության գրեր է շնորհել հայ համայնքի ավելի քան երկու տասնյակ ներկայացուցիչների, այդ թվում` Հայ - ռուսական բարեկամության մշակութային կենտրոնի բարերարներին:
Երեկոյան Վեհափառը ներկա է գտնվել Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի հայորդյաց տների սաների համերգին, որով ավարտվել են հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումները: