Մատչելիության հղումներ

Սիրիացիները լքում են երկիրը


Սիրիայի բանակի հրասայլերը դիրքավորվել են Թուրքիայի սահմանի մոտ գտնվող շրջաններում, որտեղ կառավարությունը սաստկացնում է ճնշումները զանգվածային ըմբոստությունների մասնակիցների վրա։

Շուրջ 12 հազար սիրիացի արդեն կարողացել է հատել սահմանը եւ ապաստանել Թուրքիայի տարածքում։

Իրավապաշտպանների փոխանցմամբ, երեկվա բախումներում զինվորականները սպանել են առնվազն 18 մարդ Դամասկոսում, Հոմսում եւ Քիսվայում, որտեղ տասնյակ հազարավոր ցուցարարներ փողոցներ են դուրս եկել նախագահ Բաշար Ալ Ասադիը հրաժարականի պահանջով։

Սիրիայի պետական հեռուստակայանը պնդել է, թե Դամասկոսում խաղաղ բնակիչներին ինչ-որ անհայտ զինյալներ են սպանել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG