Մատչելիության հղումներ

Զինված ուժերում նվազել են իրավախախտումները եւ հանցագործությունները


Հունիսի 24-ին Կապանում տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարին կից կոլեգիայի արտագնա նիստ, որի ընթացքում ամփոփվել է զինված ուժերում զինվորական կարգապահության եւ անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը 2011թվականի առաջին կիսամյակում:

Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, կոլեգիայի նիստին մասնակցել են զորամասերում անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով բոլոր պատասխանատուները:

Հաշվետու զեկույցով հանդես է եկել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Վալերի Գրիգորյանը` նշելով, որ ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ նախորդ տարվա համեմատ արձանագրվել է իրավախախտումների ու հանցագործությունների նվազում:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հանդես գալով ամփոփիչ ելույթով, մասնավորապես ասել է, թե 2011-ի առաջին կիսամյակը հիմք է տալիս փաստելու, որ զինված ուժերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ արձանագրվել է զգալի առաջընթաց:

«Սակայն առկա հաջողությունները բավարար չեն եւ անհրաժեշտ է հետեւողական աշխատանքով զարգացնել ու շարունակական դարձնել ձեռքբերումները», - հայտարարել է պաշտպանության նախարարը:

Օրինակելի կարգապահ ճանաչված զորամասերը առաջիկայում պարգեւատրվելու եւ խրախուսվելու են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG