Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կազանում աշխատանքային նախաճաշ է ունեցել Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովի հետ, որից հետո տեղի է ունեցել նախագահ Սարգսյանի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը:

«Կազան» ձիասպորտի համալիրում երեկ երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ դիտել է Ռուսաստանի նախագահի մրցանակի համար անցկացված ձիարշավը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG