Այսօր երկօրյա աշխատանքային այցով Իրան է մեկնել Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԽԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը:
ԱԱԽ-ի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` պատվիրակության կազմում են էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար, հայ - իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Մովսիսյանը, փոխնախարար Իոսիֆ Իսայանը, ԱԱԽ-ի պաշտոնյաներ:
Իրանում Արթուր Բաղդասարյանը մասնակցելու է Ահաբեկչության դեմ պայքարի միջազգային համաժողովի աշխատանքներին, որի ընթացքում հանդես է գալու «Ահաբեկչության դեմ գլոբալ պայքարի հիմնախնդիրները» թեմայով ելույթով:
Նախատեսված են հանդիպումներ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի եւ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ: