Մատչելիության հղումներ

Կալանավորվել է ՊԵԿ-ի աշխատակիցը


Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ռիսկերի գնահատման եւ կառավարման ավագ հարկային տեսուչ Արշակ Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել մայիսի 13-ին ալկոհոլի ազդեցության տակ «Ֆոլկսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենայով Արցախի փողոցում հետիոտն Արարատ Ջանոյանին վրաերթի ենթարկելու համար:

Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Ջանոյանը տեղում մահացել է, իսկ նրան վրաերթի ենթարկած Արշակ Մաթեւոսյանը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, դիմել է փախուստի:

2011 թվականի հունիսի 22-ին Արշակ Մաթեւոսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG