Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ժամանեց ԵԽԽՎ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ ժամանեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), որտեղ այսօր նախատեսված է նրա ելույթը:

Մուտքի մոտ նրան դիմավորեց ԵԽԽՎ-ի նախագահ Մեւլութ Չավուշօղլուն:

Այժմ Հայաստանի նախագահը զրույց է ունենում ազգությամբ թուրք Չավուշօղլուի հետ:

Սերժ Սարգսյանը նաեւ գրառում թողեց Եվրոպայի խորհրդի «Ոսկե մատյանում»:

Հայաստանի նախագահին ուղեկցում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Եվրախորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը:


Ռուզաննա Ստեփանյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG