Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդեւին «Տու-134»-ի աղետի կապակցությամբ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` Կարելիայի մայրաքաղաք Պետրոզավոդսկի օդանավակայանի մոտակայքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը խնդրել է անձամբ իր եւ ամբողջ հայ ժողովրդի անունից ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:

Երկուշաբթի ուշ երեկոյան Կարելիայի մայրաքաղաք Պետրոզավոդսկի օդանավակայանի մոտակայքում «Տու-134» օդանավի աղետի հետեւանքով զոհվել է առնվազն 44 մարդ, 8 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից 7-ի վիճակը բժիշկները ծանր եւ շատ ծանր են որակում: Զոհվածների թվում կան երեխաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG