Սիրիայում ստեղծված իրավիճակն ու Լիբիան` ահա այն երկու հիմնական թեմաները, որ քննարկել են երկուշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում Բարաք Օբաման եւ Ռեջեփ Էրդողանը:
Թուրքիայի վարչապետի եւ Միացյալ Նահանգների նախագահի հեռախոսազրույցը տեղի է ունեցել Բաշար ալ-Ասադի` Դամասկոսի համալսարանում ունեցած ելույթից մի քանի ժամ անց:
Մոտ մեկ ժամանոց այդ ելույթում Սիրիայի նախագահը հայտարարել է, թե երկրում իրավիճակի կայունացմանը զուգահեռ` լայնածավալ քաղաքական բարեփոխումներ են մեկնարկելու:
«Երկու երկրների ղեկավարները համակարծիք են, որ Սիրիայի իշխանությունները պետք է վերջ տան բռնություններին եւ լուրջ բարեփոխումներ սկսեն` ընդառաջելով սիրիական ժողովրդի դեմոկրատական ձգտումներին», - նշված է Սպիտակ տան հայտարարությունում:
Սիրիայիում ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը: Երկուշաբթի օրը ելույթ ունենալով Անկարայում` նա նշել է. - «Սիրիան պետք է փոփոխության ենթարկի իր ողջ քաղաքական համակարգը` անցնելով բազմակուսակցական կառավարման ձեւին»:
Վերջին օրերին Թուրքիան աննախադեպ ակտիվություն է ծավալել մերձավորարեւելյան ուղղությամբ: Սիրիայում ծագած ճգնաժամն անգամ ստիպել է պաշտոնական Անկարային մոռանալ Իսրայելի հետ կիսասառեցված վիճակում գտնվող հարաբերությունների մասին:
Ինչպես տեղեկացնում է իսրայելական Haaretz օրաթերթը, օրերս ամերիկյան կողմի միջնորդությամբ գաղտնի բանակցություններ են տեղի ունեցել, որոնց մասնակցել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն: Վերջինը, ի դեպ, թուրքական արտաքին գործերի նախարարությունում պատասխանատու է ոչ միայն իսրայելական, այլեւ հայաստանյան ուղղության համար: Մի քանի ամիս առաջ Սինիրլիօղլուն նմանատիպ առաքելությամբ ժամանել էր նաեւ Երեւան:
«Սիրիայում ստեղծված իրավիճակը լուրջ խնդիրներ է ստեղծում թե' Թուրքիայի եւ թե' Իսրայելի համար: Նման պայմաններում երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների լուծումը փոխշահավետ է», - Haaretz-ին տված հարցազրույցում ասել է թուրք բարձրաստիճան դիվանագետներից մեկը:
Թուրք - իսրայելական բանակցությունների ֆոնին վերջին տարիներին առաջին անգամ Երեւան է ժամանում պաղեստինյան բարձրաստիճան պատվիրակությունը: Ինչպես տեղակացնում է արաբական MAAN գործակալությունը, Պաղեստինի ազատագրության կազմակերպության առանցքային ուժը հանդիսացող «Ֆաթհ» շարժման պատվիրակները Երեւանում Հայաստանի իշխանություններից խնդրել են կողմ քվեարկել ՄԱԿ-ում Պաղեստինի անկախությունը ճանաչող բանաձեւին, որը, ըստ ամենայնի, քվեարկության կդրվի առաջիկա սեպտեմբերին` Գլխավոր ասաբլեայի նստաշրջանի ընթացքում: